Սնունդը և առողջությունը
Թեյի ավանդույթներն ու գաղտնիքները մեր Երևան քաղաքում
Չինական մշակույթում որպես Մեծ թեյագետ հիշատակվող Լու Ույը (733-804 թթ.) հավատում էր, որ «եթե շատ թեյ խմես, ապա կարճ ժամանակ անց թևեր կաճեն ուսերիդ»:
Թեյի հրաշագործ հատկությունների՝ նրա այս պատկերավոր ներկայացումը մինչ օրս շարունակում է բազմաթիվ հիմնավորումներ գտնել բժշկության մեջ:
Դեռևս մեր թվարկությունից առաջ Չինաստանում կյանք առած և ապա ամբողջ աշխարհով մեկ տարածում գտած թեյն այսօր ամենահարգված և ամենից շատ օգտակար հատկություններ կրող ըմպելիքներից է:
Դեկտեմբերի 15-ը 2004 թվականից ի վեր տոնվում է որպես Թեյի միջազգային օր: Տարվա մեջ մեկ օր թեյին նվիրելու նպատակն այդ օգտակար ըմպելիքի մասին տեղեկացվածության բարձրացումն է, աճեցման, վաճառքի ընթացքում առաջացող խնդիրների մասին բարձրաձայնելը, հաղթահարելը:
Հայաստանը թեև թեյ արտադրող երկիր չէ, բայց ըմպելիքի հանդեպ հետաքրքրության մեծացման, սպառման հարցում տարեցտարի գրանցում է առաջընթաց: Դա մեզ հետ զրույցներում հաստատեցին Երևանի լավագույն թեյարանների ներկայացուցիչներն ու թեյի հայ գիտակները:
Երևանում թեյի առաջին մասնագիտացված խանութ-սրահը՝ «Նատուրա Գոլդ»-ը, հենց դռների շեմին մեզ կախարդեց օդում սավառնող բույրերի փնջով, որը, ինչպես պարզեցինք խանութի 16 տարվա վաճառողուհի տիկին Ասյայից, այդ բույրը բաժակի մեջ տեղափոխելն այդքան էլ հեշտ գործ չէ.... «Բոլոր այցելուները հենց այդ բույրով թեյն են ուզում,- սպասելի հարցը լսելով՝ ժպտալով ասաց Ասյա Միրանյանը,- բայց բացատրում եմ, որ այն ստացվում է տարբեր թեյերի տուփերը բացել-փակելու արդյունքում. բույրերը կուտակվում են, կուտակվում, դառնում այսպիսի փունջ»: Խանութ-սրահում վաճառվում է շուրջ 150 թեյերի տեսականի. տիկին Ասյան վարպետի համոզվածությամբ նշում է, որ դրանք բոլորը ճանաչում է բույրով: Նա նաև համոզված է, որ թեյը բարիացնում է մարդկանց, դրական զգացություններ արթնացնում. «Նախկինում կարելի էր միանշանակ ասել, որ Երևանը սուրճի քաղաք է. այսօր այդպես չէ: Մարդիկ շատ են կարդում թեյի մասին, հետաքրքրվում ու ձեռք բերում: Այդ փոփոխությունը սկսվեց հիմնականում հայրենադարձների շնորհիվ, ովքեր գալիս էին՝ բերելով իրենց թեյերը»:
Խանութ-սրահին կից գործում է համանուն թեյարանը, որտեղ կարելի է համտեսել «Նատուրա Գոլդ»-ում վաճառվող թեյերի գրեթե ողջ տեսականին: Թեյարանի մենեջեր Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում, խոսելով թեյերի նախընտրության միտումների մասին, նշեց, որ վերջին շրջանում շատ նորաձև է դարձել հատկապես «Պուէր»-ը՝ շնորհիվ իր նիհարեցնող հատկության: Անգամ քաղցած խմելիս՝ այն թեթև գլխապտույտ է առաջացնում, ինչը շատ երիտասարդներ ընկալում են որպես հաճույքի զգացողություն և մատուցողին պատվերը տալիս կարճ-կոնկրետ ձևակերպում են. « Ձեր էն լավ թեյից»:
Շուրջ տասը տարի «Նատուրա Գոլդ» սրճարանում աշխատող Լիլիթի խոսքով՝ թեյի իսկական գուրմանները քիչ են Երևանում, նրանցից շատերն էլ իրենց սերն ու իմացությունը խորացրել են հենց այս թեյարանում:
Գուրմաններից մեկին մեզ հաջողվեց գտնել: Յոգայի ուսուցիչ Հրանտ Դանդուրովը թեյերով հետաքրքրվել սկսել է համալսարանում՝ ճապոներենն ու ճապոնական մշակույթն ուսումնասիրելուն զուգահեռ:Ընկերն էլ տարվել էր չինական մշակույթով. հանդիպումների, արևելյան զրույցների վայրը հենց «Նատուրա Գոլդ»-ն էր՝ թեյի սեղանի շուրջ: «Մի քանի անգամ Թայլանդ գնացինք: Մտածում էինք՝ ինչ հետաքրքիր, սիրուն բիզնես կարելի է անել: Հենց Թայլանդում էլ որոշեցինք թեյերի բիզնեսով զբաղվել. և՛ հետաքրքիր էր, և՛ սիրում էինք թեյ: Այդպես փորձնական շատ թեյեր պատվիրեցինք ու հասկացանք, որ ԱՅԴ թեյը Երևանում ուղղակի չկա՝ իրոք, էլիտար թեյ»,- պատմում է Հրանտը: Նրա կարծիքով՝ անգամ այսօր Երևանում չկա էլիտար թեյը, չնայած լավ թեյերի ընտրանին բավականին մեծացել է:
Գուրմանի խոսքով՝ լավ թեյը պետք է հնարավոր լինի թրմել 5-6-ից մինչև 20 անգամ, և ամեն անգամ այն համային նոր նրբերանգներ պետք է ունենա:
Ինչպես նշում է Հրանտը, այսօր հայ երիտասարդները փնտրում են լավ թեյ: Ընկերների համար երբեմն կազմակերպում է դասական թեյախմություններ, նաև որակյալ թեյեր պատվիրում դրսից:
Երևանի ամենահայտնի թեյարաններից մեկի՝ «Թոմաս Թվինինգ»-ի այցելուներն ամենաշատը պատվիրում են մրգային թեյեր: Թեյարանի մենեջեր Գոհար Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսականու վերջին թարմացումները եղել են հենց մրգային տարբեր խառնուրդներով թեյերը: Շատ պահանջված են նաև հայկական թեյախառնուրդները՝ ուրց, դաղձ, նանա՝ հատկապես առողջական տարբեր գանգատների դեպքում: «Թոմաս Թվինինգ» -ի այցելուների կողմից շատ սիրված են թափանցիկ բաժակներով մատուցվող թեյափնջերը, որոնք տաք ջրի մեջ աստիճանաբար ծաղկի պես բացվում են և նաև էսթետիկ հաճույք պատճառում:
«Կան հաճախորդներ, ովքեր ունեն իրենց սիրված թեյերը: Անգամ, արդեն կարիք չունենք հարցնելու՝ ինչ է նախընտրում խմել: Մենք շատ ուշադիր ենք մեր մշտական հաճախորդների նախընտրությունների ուսումնասիրման հարցում»,- պատմում է Գոհարը:
Թեյի մեծ սիրահարների նուրբ ճաշակը շոյելու ամենակարճ եղանակը մատուցողները փորձարկում են ամեն օր. «Նույն թեյի՞ց»:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն